Երեկ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ոստիկանության ՀՆԳ ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 11-ին՝ ժամը 19.30-ին, Պռոշյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել ապրիլի 26-ից սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող՝ 35 տարեկան և սպանության փորձի և ապօրինի կերպով զենք պահելու ու կրելու մեղադրանքով հետախուզվող՝ 31 տարեկան երկու տղամարդկանց։ Նրանք ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։
Նրանց հետ գտնվող ևս 6 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին։
Անձնական խուզարկությամբ 35-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 7 մարտական փամփուշտով, 45-ամյա տղամարու մոտ՝ ծալովի դանակ, իսկ 30-ամյա երիտասարդի մոտ՝ մարիխուանա տեսակի թմրանյութ։
Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։
Իսկ որ գործով էին ձերբակալվածները հետախուզվում։
Armlur.am-ը պարզեց,որ ձերբակալվածները հետախուզվում էին 2024 թվականի ապրիլի 1-ին Երեւանում հնչած կրակոցների գործով։
Մասնավորապես, ապրիլի 1-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չեխովի 56 շենքի բակում, երթևեկելի գոտում կրակոցներ են հնչել։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին, որ երկու ավտոմեքենաների վարորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ նրանցից մեկը իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակոցներ է արձակել ապա դեպքի վայրից նշված ավտոմեքենաները դիմել են փախուստի ու ոստիկանությունը ունի օպերատիվ տեղեկություններ, որ Արտաշիսյան փողոցում հայտնաբերված «Opel»-ը մասնակցություն է ունեցել նշված միջադեպին։
Մանրամասները՝ տեսանյութում:
Քնար Մանուկյան