
Այսօր՝ հուլիսի 13-ին, Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ կայցելի Կոտայքի մարզ:
Այնտեղ կմնա երկու օր:
Բագրատ Սրբազանը Կոտայք երկօրյա այցի ընթացքում հանդիպումներ կունենա քաղաքացիների հետ:
Այսօր՝ ժամը 13:00-ին, Հրազդանի Դրամատիկական թատրոնի շենքում, ինչպես նաեւ 16:00-ին Չարենցավանի Ա.Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում Սրբազանը քննարկումներ կունենա տեղի բնակիչների հետ:
Արդեն վաղը՝ 17:00-ին, Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում Բագրատ Սրբազանը կհանդիպի աբովյանցիների հետ:
Ք.Մ.