ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2 օրից կլրանա պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՝ դատարանում կյանքից զրկվելու դեպքով երկրորդ տարին. մեղավորները պատժված չեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի տարեդարձն է, ով 2 տարի առաջ 2022 թվականի հուլիսի 15-ին Կենտրոնի դատարանում նիստի ժամանակ մահացավ։

Վերջինիս մահվանից 2 տարի անց՝ մինչ օրս, որեւէ մեկը պատասխանատվություն չկրեց։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը դիմել է Արմավիր քրեակատարողական հիմնարկին եւ կոնկրետ փաստաթղթեր պահանջել վերջինիս առողջական խնդիրների եւ խցում գտնվելու պայմանների մասով:

Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն, նախաքննական մարմինը պետք է հարցաքններ քրեակատարողական հիմնարկի բուժաշխատողերին հասկանալու համար, թե Արմեն Գրգորյանին քրեակատարողական հիմնարկում ճնշումը չափել են, առողջական վիճակը ստուգել են եւ նոր ուղարկել են դատարան:

Ըստ էության՝ իրավապահ համակարգը կփորձի այս քննության ընթացքում հասկանալ, թե բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելու որևէ հանգամանք կա, թե ոչ, սակայն հիմնական հարցը կմնա օդից կախված:

Այսինքն՝ իրավապահների համար քննության առարկա մինչ օրս չի դարձել ամենակարեւոր հարցը, արդյոք Արմեն Գրիգորյանի կալանավորումը հիմնավո՞ր էր, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել էր 2022 թվականի հուլիսի 15–ին, դատարանի դահլիճում:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրել էր գիտակցությունը եւ ընկել աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի էր դարձել, որ Արմեն Գրիգորյանը մահացել է:

Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ ՔՕ 187-րդ հոդվածով։ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածը վերաբերում է բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն։

Քնար Մանուկյան




Լրահոս