Վաշինգտոն նահանգում տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը առաջիկա երկու օրերին կարող է զգալիորեն ավելանալ. հայտնում է bbc.co.uk-ը:
Փրկարարները 16 դիակ են դուրս բերել, ևս 9-ը զոհվածներ են հայտնաբերվել, սակայն դիակները դեռ չեն հանվել: 90 մարդ համարվում է անհայտ կորած:
Մարտի 22-ին 54 մետր բարձրությամբ կեղտաջրերի հոսքն իջել է Սիեթլ քաղաքից 90 կմ հեռավորության վրա գտնվող Օսո քաղաքի մոտակայքում:
Կենդանի մնացածներին գտնելու հույսերն օրեցօր նվազում են: Նրանց հայտնաբերման աշխատանքները տարվում են շների և հողի փորման տեխնիկայի միջոցով: Տեղի իշխանությունները հայտնում են, որ առայժմ հաջողվել է հաստատել միայն մի կնոջ ինքնությունը: