Հուլիսի 13-ին, ժամը 08:35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն-Արևշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան արգելափակված տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1959 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորներ Ա. Մ.-ն (ծնված 1963 թ․) և Ն. Ա.-ն (ծնված 1989 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, տուժածներին մոտեցրել շտապօգնությանը և դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։