ՀՀ ամենաբարձր վարձատրվող Շրջակա միջավայրի նախկին փոխնախարարը դատի է տվել կառավարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ Գայանե Գաբրիելյանը դատի է տվել կառավարությանը՝ պահանջելով իրեն վերականգնել իր պաշտոնում ու վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ գումարը։

ArmLur.am-ը գրել էր՝ Գայանե Գաբրիելյանին ազատել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից դեռ այս տարվա մարտին:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ պատճառը եղել է նախարար Հակոբ Սիմիդյանի հետ վատ հարաբերությունները։

ArmLur.am-ը ուսումնասիրել է Գայանե Գաբրիելյանի կենսագրությունը և նկատել, որ նա իր գործունեությունը սկսել է 2008 թվականից՝ լինելով խանութի տնօրեն:

2012 թվականի եղել է «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի Տնտեսագիտության դասախոս, սակայն դա տևել է գրեթե 10 ամիս։ Նույն տարում արդեն աշխատել է ՀՀ ԱՆ «ՀՀ ազգային գիտաբժշկական գրադարան» ՊՈԱԿ-ում՝ որպես գնումների գծով խորհրդատու։ Նա այստեղ աշխատել է ավելի քան 7 տարի:
Կարիերայում լուրջ աճ է նկատվել 2020 թվականին, նա այդ տարի նշանակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Հանրային ներդրումների քաղաքականության վարչության» պետ:
2021 թվականին Գայանե Գաբրիելյանը նշանակվել էր շրջակա միջավայրի նախարարի տեղակալ:

ArmLur.am-ը գրել էր, որ Գաբրիելյանը 13 մլն 340 հազար դրամը աշխատանքի վարձատրություն էր ստանում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Էմմա Միքայելյան




Լրահոս