Գազայի հատվածում իսրայելական հարվածի կյանքից զրկվածների թիվը գերազանցել է 70-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս նահանգում իսրայելական հարձակման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը, մոտ 290 մարդ վիրավորվել է, հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։

Ավելի վաղ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել էր 20 զոհի և ավելի քան 90 վիրավորի մասին:

«Խան Յունիս նահանգի Ալ-Մավասի շրջանում օկուպացիայի կողմից (Իսրայել-խմբ.) տեղի ունեցած սարսափելի կոտորածի հետևանքով զոհվել է ավելի քան 71 մարդ, 289-ը վիրավորվել է», – ասվում է Գազայի առողջապահության նախարարության հաղորդագրությունում:

Նշվում է, որ տուժածներից շատերը ծանր վնասվածքներ են ստացել։

Իսրայելական բանակի ռադիոկայանը հայտնել է, որ Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս շրջանում իսրայելական ավիահարվածի թիրախը եղել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի ղեկավար Մուհամմադ Դեյֆը, հարձակման հետևանքները դեռևս անհայտ են։




Լրահոս