
Ուկրաինայի Գերագույն Ռադան որոշել է ստեղծել հանձնաժողով «Աջ սեկտոր»-ի համակարգող Ալեքսանդր Մուզիչկոյի` Սաշա Բելիի, սպանությունը հետաքննելու նպատակով. հայտնում է bbc-ն:
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել անկախ պատգամավոր Յուրի Դերեվյանկոն:
Հիշեցնենք, որ Մուզիչկոն սպանվել էր մարտի 25-ի գիշերը Ռովեն քաղաքում՝ իրավապահ մարմինների կողմից ձերբակալման փորձի ժամանակ: «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը հանդես էր եկել ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի ձերբակալման պահաջով: