ArmLur.am-ի խմբագրություն հաճախ են ահազանգեր հնչում այն մասին, որ հատկապես Երևանի տարբեր մասերում անտուն մարդիկ անօգնական վիճակում ընկած են գետին կամ հոգեկան ոչ ճիշտ վարք են դրսևորում: Շատ անգամներ տարբեր մարդիկ վիճակը շտկելու համար դիմել են շտապ օգնության ծառայությանը, ոստիկանությանը, ինչպես նաև հոգեբուժարան, իսկ պատասխանը բոլորի կողմից նույն է լինում՝ ազատ տեղ չկա:
ArmLur.am-ի հետ զրույցում «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի փոխտնօրեն Գևորգ Փաշիկյանը, ասաց.
«Անկախ նրանից անտուն է, թե տուն ունի, մեզ համար դա էական չի, մենք ընդունելիս կամ դուրս գրելիս հիմք ենք ընդունում հոգեկան վիճակը, եթե կարիք է լինում ստացիոնալ բուժման՝ ելնելով իր հոգեկան վիճակից մենք ընդունում ենք, իսկ դուրսգրումը միայն լավացման դեպքում է լինում»։
Նրա խոսքով՝ հոգեկան առողջության կենտրոնները ժամանակ առ ժամանակ ծանրաբեռնվում են՝ հատկապես աշնան սկզբին կամ գարնանը (հոգեկան խանգարումների սրացման շրջանում)։
Փոխտնօրենը հավելում է՝ ծանրաբեռնվածությունը թոթափելու միակ ճանապարհը ապակենտրոնացումն ու ինստիտուցիոնալացումն է։
Էմմա Մարտիրոսյան