ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան Հայաստանում է:
«Ողջույն Հայաստանից»։ Հայաստան ժամանելուն պես ուրախ էի հանդիպել Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինի հետ:
Ակնկալում ենք ամրապնդել համագործակցությունը կառավարության և քաղաքացիական հասարակության գործընկերների հետ՝ խթանելու ժողովրդավարական օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը և դատական բարեփոխումները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի`Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան 2024 թվականի հուլիսի 9-17-ը կլինի Վրաստանում և Հայաստանում, որպեսզի մասնակցի ժողովրդավարական կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, ԶԼՄ-ների և խոսքի ազատություն, մարգինալացված ու խոցելի խմբերի վերաբերյալ նախատեսված քննարկումներին։
Հայաստանում պետքարտուղարի տեղակալ Զեյան կհանդիպի բարձրաստիճան պետական պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդման, օրենքի գերակայության, հակակոռուպցիոն և դատաիրավական բարեփոխումների ոլորտում Հայաստանի առաջխաղացման վերաբերյալ հարցերը քննարկելու համար:
Նա կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակին։ Բացի այդ, փոխքարտուղարը կայցելի Հաղպատի վանք՝ նպաստելու կրոնական ազատության նկատմամբ հարգանքին և մշակութային պահպանմանը: