ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Պետականության օրվա առթիվ շնորհավորել է Չեռնոգորիայի կառավարությանն ու ժողովրդին։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։
«Ամենաջերմ շնորհավորանքները Չեռնոգորիայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Պետականության օրվա կապակցությամբ։
Թող մեր երկրների միջև համագործակցությունը շարունակի զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների», – նշված է գրառման մեջ։