
Հայ հեղափոխական դաշնակցության առաջարկով եւ Հանրապետական կուսակցության համաձայնությամբ ստեղծված գազամատակարարման ոլորտի ուսումնասիրության խորհրդարանական աշխատանքային խումբը ստեղծման օրից մինչ օրս որեւէ աշխատանքային նիստ չի արել: Աշխատանքային խմբի ԲՀԿ-ական ղեկավար Վարդան Բոստանջյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ըստ էության, իրավիճակի համար պատասխանատվությունը կրում է Դաշնակցությունը: Ըստ նրա` ՀՅԴ-ն առանձնապես անհանգստացած չէ: Իսկ Դաշնակցություն խմբակցությունը «Ժողովուրդ»-ի միջոցով ԱԺ մեծամասնությանն առաջարկեց հրաժարվել այդ խմբում մասնակցությունից կամ ղեկավարումից` այն հանձնելով ՀՅԴ-ին: