Ու՞մ հաշվին է Նիկոլ Փաշինյանն ընտանիքով ֆուտբոլ դիտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ինքնաթիռից հրապարակվեցին լուսանկարներ առ այն, որ Փաշինյանը, նրա տիկինը և երեխան(երը) մեկնում են պետության կարիքների հետ ոչ մի կապ չունեցող Եվրո-2024 ֆուտբոլի եզրափակիչ Անգլիա-Իսպանիա խաղը դիտելու։

Ըստ եվրոպական, մասնավորապես գերմանական Բիլդ հանդեսի, եզրափակիչ խաղի տոմսերի արժեքները սկսում են 85 եվրոյից՝ հասնելով մինչև 93 հազար եվրոյի։ Եթե (ցանկացած գնի) տոմսերը գնվել է Փաշինյանների ընտանեկան բյուջեից, ապա դա մեծ հարված է հասցրել տարեկան 9 միլիոն դրամ վաստակող վարչապետի ընտանեկան միջոցներին։ Եթե եզրափակիչի տոմսերը գնել է որևէ գործարար` ապա սա կոռուպցիա է, համենայն դեպս քաղաքակիրթ Եվրոպայում և ՀՀ օրենսդրությամբ։

Ամեն դետալ հրապարակում են` ինքնաթիռ, հագուստ, երեխաներ, բայց չեն գրում փողը ո՞վ է տվել, փողը։ Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը Եվրո-2024 ֆուտբոլի եզրափակիչ Անգլիա-Իսպանիա խաղին ներկա է եղել ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հրավերով։ Հստակեցնող հարցին՝ դա ենթադրում է, որ հրավիրող կո՞ղմն է հոգացել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի՝ ֆուտբոլային խաղի տոմսերի գումարը՝ Նազելի Բաղդասարյանն ասաց, որ ավելացնելու այլ բան չունի։




Լրահոս