
ArmLur.am-ին հայտի դարձավ, որ առաջիկա օրերին Սրտաբանության գիտահետազոտական և Միքայելյան վիրաբուժական ինտիտուտների հարևանությամբ գտնվող շենքը կպայթեցվի: Շենքը անմխիթար վիճակում է և շատ մոտ է գտնվում բնակելի նորակառույց շենքերին:
ArmLur.am-ը բնակիչներից տեղեկացավ, որ իրենք նույնպես նման տեղեկություններ ունեն, սակայն պատկան մարմիններից ոչ ոք իրազեկման գործողություններ չի կատարել: Սակայն բնակիչն ականտեսն են եղել շենքի հենասյուների բետոնե հատվածների քանդման աշխատանքներին:
ArmLur.am-ին հաջողվեց պարզել նաև, որ ենթադրյալ պայթեցվող շենքի հարակից բազմբանակարան շենքերում են բնակվում Հայաստանի ՄԻՊ-ը, ԱԺ ՔՊ խմբակցության պտգամավոր Զարուհի Բաթոյանը, ինչպես նաև մոտակայքում է գտնվում ՔՊ Քանաքեռ-Զեյթուն տարածքային գրասենյակը: