ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դոնալդ Թրամփին կյանքից զրկելու փորձը նոր կրքեր է բորբոքել․ սա ԱՄՆ պատմության մեջ առաջին դեպքը չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 13-ին ԱՄՆ-ի նախկին նախագահ, նախագահի 78-ամյա թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ կատարված մահափորձը նոր կրքեր է բորբոքել ԱՄՆ-ի նախագահական ընտրապայքարում։ Կրակոցները հնչել էին Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում տեղի ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ՝ հենց Թրամփի ելույթի ժամանակ։

Ավելի ուշ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հաղորդեց, որ Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվողը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է, որը սպանված է։
Թրամփի դեմ արձակված գնդակը դիպել է վերջինիս ականջին։ Դոնալդ Թրամփը տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ այնուհետև՝ Նյու Ջերսիի իր առանձնատուն։

Հայտնի է նաև մեկ զոհի մասին, ևս երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Զոհվել է ցույցի վայրում գտնվող առնվազն մեկ մարդ, 2-ը վիրավորվել են:
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը դատապատել է տեղի ունեցածն ու հայտարարել, որ քաղաքական դրդապատճառներով բռնությունը չպետք է տեղ ունենա ԱՄՆ-ում։
Չնայած որ Թրամփի դեմ կատարված մահափորձը մեծ աղմուկ էր բարձրացրել, բայց սա ԱՄՆ պատմության մեջ առաջին դեպքը չէ։
ԱՄՆ նախագահների դեմ մահափորձեր շատ են եղել։

Սպանվել են ԱՄՆ 4 նախագահներ:
Հանրապետականներ՝ Աբրահամ Լինքոլնը, Ջեյմս Գարֆիլդը, Ուիլյամ Մաքքինլին և դեմոկրատ Քենեդին:
Մահափրձից փրկվել են Ռուզվելտը, Ռեյգանն ու Թրամփը:
Մահափորձերից հետո հանրապետական Ռեյգանը վերընտրվել է:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս