«Զարյա 3» արգելված հատուկ միջոցն Առողջապահության նախարարը թույլատրել է․ ինչ է մեկնաբանում իրավաբանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 12-ին, երբ ընթանում էր Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանը, զուգաեռ իրականությունում Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խաղաղ հավաքի մասնակիցների վրա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ներքին գործերի նախարարության զորքերի կողմից կիրառվեց լուսաձայնային 2 տասնյակից ավելի նռնակ։

Պայթյուններից հետո պարզվեց, որ կիրառվել է ռուսական արտադրության «Զարյա 2» եւ «Զարյա 3» ձեռքի (նետվում է ձեռքով) լուսաձայնային նռնակ, որը ֆիքսել են «Ֆոտոլուրի» մեր գործընկերները:
Նռնակների կիրառումը պաշտոնապես չի հերքվել:

ArmLur.am-ը գրել էր, որ «Զարյա 3» տեսակի նռնակի կիրառությունն արգելված է եղել մինչեւ 2018 թվականը, այսինքն՝ մինչեւ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը։ 2018-ի իշխանափոխության օրերին ոստիկանությունը կիրառել է «Զարյա 2» տեսակի լուսաձայնային նռնակ։

Հունիսի 12-ին արգելված հատուկ միջոցը կիրառելուց 15 օր անց՝ հունիսի 27-ին, ՀՀ Առողջապահության նախարարը «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները հաստատելու մասին» առողջապահության նախարարի N09-Ն հրամանում փոփոխություններ է իրականացրել և «Զարյա 3»-ի կիրառումը ներառել է թույլատրելի հատուկ միջոցների շարքում։

Փաստաբան Արսեն Բաբայանը ArmLur.am-ին փոխանցեց, որ որոշման փոփոխությունը ևս մեկ ապացույց է, որ իրավապահները գործել են օրենքից դուրս։
«Այստեղ մի շատ կարևոր կանոն կա, որ դեպքից հետո է փոփոխությունը տեղի ունեցել․ այսինքն, երբ կիրառել են հունիսի 12-ին,  հաստատվում է, որ կիրառման թույլտվություն չեն ունեցել։ Հունիսի 12-ի փոփոխությունից հետո, չի կարող ոչ մի հետադարձ ուժ և իրավունք տրվել՝ որպեսզի կիրառեին։ Այսինքն փորձել են դրանով իրավաբանական հնարք կիրառել, որ իբր ունեին իրավունք «Զարյա 3» օգտագործելու, դրա համար են փոփոխություն արել, սակայն օրենսդրական կարգավորումներն այլ բան են վկայում։ Ավելի ուշ արված փոփոխությունը չի կարող հետադարձ կիրառություն ունենալ։ Կարևոր է նաև, որ հենց այս փոփոխությունով հաստատվում է, որ ոստիկանությունը հունիսի 12-ին «Զարյա 3» տեսակի արգելված հատուկ միջոցը կիրառելու օրինական իրավունք և իրավասություն չի ունեցել, հակառակ դեպքում այդ փոփոխությունը չէին անի։ Հիմա փոխել են և ցույց են տվել, որ փաստորեն չի ունեցել։

Նպատակն իշխանությանը հայտի մեթոդներով, որ մեկնաբանեն արդեն կա օրենք, բայց իրավաբանությունը, սահմանադրությունը, օրենսդրությունը թույլ չեն տալիս։ Այդ փոփոխությունն անել և իրավունք վերապահել ոստիկանությանը, դրանով չեք կարող հիմնավորել, որ մինչ այդ կատարված գործողությունը կարող էր կատարվել։ Հրամանն ընդունելուց հետո, իրովունք ունեն, բայց մինչև դա իրավունք չունի, հետևաբար սրանով լուծում են մի բան, որ սրանից հետո երբ ուզեն կկարողանան կիրառել «Զարյա 3»։

Էմմա Միքայելյան

Գլխավոր լուսանկարը՝ ֆոտոլուրի։




Լրահոս