ՖՈՏՈ. Քիմ և Քլոե Քարդաշյանները «գրավել» են Հնդկաստանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ և Քլոե Քարդաշյանները վերջին օրերին Հնդկաստանում մասնակցում են Ասիայի ամենահարուստ մարդկանցից մեկի որդու՝ Անանդ Ամբանիի հարսանեկան արարողություններին:

Հայտնի քույրերը հարսանեկան արարողություններից լուսանկարներ են հրապարակել, որտեղ կրում եմ հնդկական ազգային սարիներ և զարդեր:

Քիմ Քարդաշյանն ինստագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որին կից գրել է. «Քիմ և Քլոե Քարդաշյանները «գրավել» են Հնդկաստանը»:

Հարսանեկան արարողություններին, Քարդաշյան քույրերից բացի, ներկա են եղել բազմաթիվ հայտնիներ՝ այդ թվում Փրիյանքա Չոփրան և Նիկ Ջոնասը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնն ընտանիքի հետ, Ջոն Քենան, Բոլիվուդի հայտնի աստղերից Շահ Ռուհ Խանը և կինը, Հռիթիկ Ռոշան, Ամիթաբ Բաչանն ու կինը:

Հարսանեկան արարողությունները, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր արժեցել են ավելի քան 300 միլիոն դոլար:




Լրահոս