Ալեք Բալդուինի դեմ քրեական գործը կարճվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլիվուդյան դերասան Ալեք Բալդուինի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է:

Դատավոր Մերի Մարլոու Զոմմերը կարճել է ոչ դիտավորյալ սպանության գործն այն բանից հետո, երբ պարզվել է, որ «Ռաստ» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հիմնական ապացույցները թաքցվել են պաշտպանող կողմից:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 21-ին «Ռաստ» ֆիլմի նկարահանումների ընթացքում դերասանին էին տվել լիցքավորված ատրճանակ՝ հակառակ նրան, որ այն պիտի լիցքավորված չլիներ: Տեսարանի նկարահանման ընթացքում դերասանը պատահմամբ կրակել էր, որի հետևանքով մահացել էր Գալինա Հաթչինսը:




Լրահոս