Թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկն այսօր խոսել է իր երկրում տիրող իրավիճակի մասին և անդրադարձել Էրդողանի հրամանով փակված Twitter կայքին:
«Թուրքիայում դրությունը վատից սարսափելի է գնում»,-ասել է նա:
Մի խումբ գրողներ ստորագրել են մի նամակ-պահանջի տակ, ըստ որի՝ Twitter-ի արգելքը խոսքի իրավունքի ազատ արտահայտման կոպիտ խախտում է. տեղեկացնում է Guardian-ը: