ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ արժե ամառային հանգիստը Կապանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամառային այս շոգ օրերին շատերը շտապում են իրենց հանգիստը անցկացնել որևէ զով վայրում: Շատերը նախընտրում են մեկնել արտասահման, բայց շատ-շատերն էլ նախընտրում են մնալ Հայաստանում և իրենց հանգիստը անցկացնել հենց այստեղ:

ArmLur.am-ը հաճախ է անդրադառնում Հայաստանի հանգստի գոտիներին և դրանց արժեքներին: Դե ինչ, այս անգամ հերթը Կապանինն է:

Տարածաշրջանն ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ: Տարածքի ավելի քան 30 տոկոսը զբաղեցնում են անտառները:

Այսպիսով՝ «Ֆելիքս» հյուրանոցում կա սպորտային լողավազան (25 մետր), մարզասրահ, գեղեցկության սրահ, բիլիարդի սրահ, կոնֆերենս սրահ, սրճարան և ռեստորան: Հյուրանոցի ռեստորանն առաջարկում է հայկական, ռուսական և եվրոպական խոհանոցի համեղ ուտեստներ:

Այստեղ ստանդարտ մեկտեղանի սենյակների արժեքը՝ 15.000 դրամ է, երկտեղանին՝ 20.000 դրամ: Ստանդարտ երեքտեղանին՝ 25.000 դրամ է, ընտանեկան սենյակները՝ 32.000 դրամ:

«Գրանդ Հաուս» հյուրանոցում կա բար, այգի, ավտոկայանատեղի, անվճար Wi-Fi ինտերնետ:

Այստեղ էկոնոմ երկտեղանի սենյակների արժեքը՝ 25.000 դրամ է, ստանդարտ երկտեղանին՝ 35.000 դրամ, լյուքս դաբլ պատշգամբով սենյակները արժի՝ 50.000 դրամ:

«Դիան» հյուրանոցը ունի  12 հարմարավետ համար` երկտեղանոց, երեքտեղանոց, լյուքս, ապահովված է ինտերնետային կապով և արբանյակային հեռուստատեսությամբ:

Մեկտեղանի սենյակների արժեքը 15.000 դրամ է, երկտեղանին՝ 20.000 դրամ, երեքտեղանին՝ 25.000 դրամ, իսկ լյուքս սենյակները արժեն 35.000 դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս