
Հուլիսի 15-16-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում։ ՀՀ արտգործնախարարն ԱՄՆ–ում կմասնակցի ՄԱԿ–ի կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական սեգմենտին։ ՀՀ կառավարության անունից նախարար Միրզոյանը կներկայացնի կայուն զարգացման օրակարգի և նպատակների ու թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող իր երրորդ կամավոր ազգային զեկույցը:
Այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ և հարակից միջոցառումներ։