Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի երևանյան տան դիմաց տեղադրված արագաչափը, պարզվում է, հատուկ նպատակով է Մյասնիկյան պողոտայի հենց այդ հատվածում տեղ գտել:
Armlur.am-ին հաջողվեց ճշտել, որ գազանանոցի ճանապարհին գտնվող տանն այժմ ապրում են միայն էքս-նախարարի ընտանիքի անդամները: Նրանք հաճախ նաև տևական ժամանակով բացակայում են, իսկ հյուրեր հազվադեպ են ունենում:
Չնայած տեսախցիկն արդեն մի քանի տարի տեղադրված է Վանո Սիրադեղյանի դարպասների դիմաց, այդուհանդերձ, շուրջօրյա նկարահանումները հետաքրքիր ոչինչ երբևէ չեն հայտնաբերել: Ամեն դեպքում, սյունն ու նկարահանող սարքը մշտապես նույն տեղում են մնալու, քանի որ դրանք ի սկզբանե նպատակ են ունեցել նաև արագությունը գերազանցող մեքենաները նկարել, ինչն էլ հաջողությամբ արվում է: