Երևանի որոշ հասցեներում 17 ժամ ջուր չի լինի. ցանկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ. հուլիսի 15-ին՝ ժամը 14:00-ից, մինչև հուլիսի 16-ը՝ 07:00-ն, կդադարեցվի Արին-բերդի 4 նրբ., Արին-բերդի 5 նրբ., Թեյշեբանիի, Արտաշատի խճուղու, Ն.Շենգավիթ 1-15 փողոցների, նրբանցքների, Նորագավիթ 1-9 փողոցների և նրբանցքների, Արշակունյաց պողոտայի 192-330 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս