Քոնոր Մաքգրեգորը խոսել է օկտագոն վերադառնալու ժամկետների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UFC-իի երկու քաշային կարգում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորն ասել է, որ մինչև տարվա ավարտն անպայման կվերադառնա օկտագոն:

«Այսօր ես UFC-ի նախագահի հետ խոսեցի մենամարտի նոր ժամկետի մասին: Ամեն ինչ կարծես թե լավ է ընթանում։ 2024 թվականին հաստատ կլինի»,- գրել է իռլանդացին:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին կայացած UFC 303-ում Քոնոր Մակգրեգորը պետք է մենամարտեր ամերիկացի Մայքլ Չենդլերի դեմ, սակայն մրցաշարից մի քանի շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ իռլանդացին ոտքի մատի կոտրվածք ունի և չի կարող օկտագոն վերադառնալ:

36-ամյա Մաքգրեգորը նախորդ մենամարտն անցկացրել էր 2021 թվականի ամռանը, երբ ծանր վնասվածք էր ստացել ամերիկացի Դասթին Պորյեի դեմ պայքարում։




Լրահոս