Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ազատ կարձակվի. Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2 տարի 7 ամիս անազատությունից հետո քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է. դատարանի որոշմամբ նա ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը մասնակիորեն բավարարել է փաստաբանի միջնորդությունը՝ ստորագրությամբ ազատ արձակելու փոխարեն կիրառեց գրավ։

Ասլանյանն անազատության մեջ էր 2021-ի դեկտեմբերից։ Նա մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։

Մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ իրավաբանին ու համայնքի գլխավոր ճարտարապետին։




Լրահոս