Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին, հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 15-ին՝ ժամը 16:58-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնություն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67-րդ կմ-ին Toyota մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մ. Ս., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Ա. Մ.-ն (ծնված 2004 թ.) և Ն. Ղ.-ն (ծնված 2005 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Վարորդի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, ուղևորներինը՝ բավարար:




Լրահոս