
Այսօր՝ հուլիսի 16-ին, նշվում է օձերի համաշխարհային օրը:
Հայաստանում տարածված 23 տեսակի օձերից թունավոր են համարվում իժերի ընտանիքին պատկանող 4 տեսակը` Երևանյան լեռնատափաստանային իժ, Դարևսկու իժ, Հայկական կամ Ռադդեի իժ, Կովկասյան գյուրզա:
Օձը թունավոր է եթե իր վրա ունի չորս հետևյալ արտաքին հատկանիշները՝
Իժերի գլխի վերին մակերեսը և մարմինը ծածկող թեփուկները մանր են և միանման, կամ գլխի վրա մի քանի խոշոր թեփուկների ` վահանիկների հետ միասին ունեն նաև մանր թեփուկներ:
Աչքի բիբը կատվի աչքի բբի նման ուղղահայաց ճեղք ունի:
Պոչը համեմատաբար կարճ է և վերջանում է կտրուկ սուր ծայրով:
Մարմնի թեփուկները կատարավոր են և ունեն լավ արտահայտված երկայնակի կողիկներ: