Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro արտադրության հաղթողների անունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնի են Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro արտադրության և ֆինանսավորման հարթակի հաղթողների անունները։

Արդյունաբերության պլատֆորմի շրջանակում ներկայացված էր 15 երկրների կինոգործիչների և պրոդյուսերների 17 նախագիծ, որոնցից 12-ը մշակման փուլում են, իսկ 5-ը գտնվում են ընթացիկ փուլում: Շարքը ներառում է նախագծեր Սաուդյան Արաբիայից, Կիպրոսից, Վրաստանից, Իրանից, Լիբանանից և Հայաստանից, ինչպես նաև համատեղ արտադրության գործընկեր երկրներից՝ ներառյալ Ֆրանսիան, Սերբիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները և Բելգիան։

Նշենք, որ միջազգային ժյուրին մրցանակ է տվել զարգացման փուլում գտնվող Մոջգան Սայադիի «Արյան գին» նախագծին՝ 5000 ԱՄՆ դոլար մրցանակ։ Հատուկ հիշատակման է արժանացել Լիլիթ Մխիթարյանի «Արարատից տասնչորս ու կես կիլոմետր հեռավորության վրա» ֆիլմը։

Դիանա Կարդումյանի «Լռիր» ֆիլմն արժանացել է ժյուրիի նախաարտադրության և գովազդային փաթեթի մրցանակի։ Մենթորական մրցանակի է արժանացել Նաիրի Հախվերդիի «Ռելսերի միջև» ֆիլմը։

Լավագույն կարճամետրաժ ֆիլմի նախագիծ է ճանաչվել Օվսաննա Շեկոյանի «Հանգիստ կապույտ» նախագիծը, իսկ հատուկ հիշատակման արժանացել՝ Սոնա Խաչատրյանի «Մասունքը»։

Աննա Սրապիոնյան




Լրահոս