Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը 2025 թվականի հունվարից ամբողջությամբ կանցնի նոր վճարային համակարգի՝ առանց ժետոնների QR կոդերով․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել էր Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին և գրեթե 40 տարի է գործում է ժետոնով։ Երիտասարդները պնդում են իրենք գուցե հարմարվեն, սակայն մտահոգ են, որ տարիքով մեծերի, տարեցների համար գուցե անհարմար և դժվար լինի սմարտֆոնով QR կոդեր ակտիվացնել։
Հավելենք, որ հին և մաշված ժետոնները փոփոխվել էին 2019 թվականին։
Հարկ է նշել, որ առայժմ բոլոր կայարաններում մնացել է մեկ անցարգել, որը ժետոններ է ընդունում, և ըստ Մետրոպոլիտենի՝ դրանք կգործեն այնքան ժամանակ, մինչև բնակչությունը ընտելանա նոր համակարգին։
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան