ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ․ Ովքեր են Հաղթանակ կամրջի մոտ կրակոցներ արձակած երիտասարդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ովքեր են հաղթանակն կամրջի մոտ կրակոցներ արձակած երիտասարդները: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվածները Արմավիրի մարզի բնակիչներ Ազատ Սուպիկյանն է, Արամ Պետրոսյանը, Սուսաննա Թումանյանը եւ Արարատի մարզի բնակիչ Դարինե Մամունցին:

Վերջիններս իրավապահներին հայտնել են, որ որեւէ մեկին վնասելու միտում չեն ունեցել, այլ եղել ենք մի փոքր գինովցած եւ նման բան են կատարել:

ՆԳՆ-ն պաշտոնապես հայտնել էր, որ 2 աղջիկ և 2 տղա մեքենայից կրակոցներ են արձակել Երևանում։ Հուլիսի 14-ի գիշերվա ժամը 2-ին պարեկները Արգիշտի փողոցում, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալել են 20 և 23 տարեկան տղաների ու 18 և 19 տարեկան երկու աղջիկների: «Օպելի» տեսանելի հատվածում եղել է ատրճանակ: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս