ԵՎՍ ՄԵԿ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ` երեկ` կեսօրին մոտ, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եղել է նախագահական նստավայրում. ենթադրվում է, որ նա հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: Այս փաստն ուշագրավ է այն առումով, որ հատկապես Իջեւանի քաղաքապետի ընտրություններից հետո, երբ ընտրվեց ոչ թե ՀՀԿ-ական, այլ ԲՀԿ-ական թեկնածուն, ՀՀԿ-ում խիստ դժգոհ են Ղուլարյանից: Ավելին, նրա հարցը քննարկվելու է ՀՀԿ խորհրդի առաջիկա նիստում, եւ հավանական է, որ առաջիկայում մարզպետը պաշտոնանկ արվի: Բանն այն է, որ մինչեւ Իջեւանի ընտրությունները` Ղուլարյանի հետ է հանդիպել Սերժ Սարգսյանն ու հետաքրքրվել ՀՀԿ թեկնածուի շանսերով: «Մի րոպե անգամ չկասկածեք: 80 տոկոսով կրած ենք»,-շրջանառվող լուրերի համաձայն` Ս.Սարգսյանին հավաստիացրել է Ղուլարյանը: Եւ հիմա ՀՀԿ խորհրդի նիստում նրանից պատրաստվում են հաշվետվություն պահանջել:




Լրահոս