
Երկար ամիսներ շարունակ Կոմիտասի շուկայի փակման խոսակցությունները չեն դադարում, չնայած նրան, որ Կոմիտասի շուկայի սեփականատեր «Յունիոն-Սերվիս» ՍՊ ընկերությունը հայտարարություն է տարածել, ըստ որի 3-5 ամսով հետաձգվելու է շուկայի վերանորոգման աշխատանքները: Կոմիտասի շուկան հայտնի է իր մրգերով, նպարեղենով և բանջարեղեններով և ունի հազարավոր այցելուներ:
ArmLur.am-ը այսօր այցելել է Կոմիտասի շուկա՝ հետաքրքրվել՝ թե ի՞նչ արժե բանջարեղենը այնտեղ, ինչպես նաև անդրադարձել ենք փակման հարցին:
Էմմա Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան