Նիկոլ Փաշինյանը ներքին հրահանգ է տվել․ Բաղրամյան պոողտայի նռնակի պայթյուններն ու անպատիժ ոստիկանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը պաշտոնապես հայտնեց, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում նռնակի պայթյունի ու ոստիկանների ու քաղաքացիների բախման քրեական վարույթով նախաքննության ավարտ է հայտարավել։ 14 մեղադրյալների մասով գործն ուղարկվում է դատարան։

Մեղադրյալներից 4-ը բանտային կալանքի տակ են (Կարմեն Մնացականյան, Ավետիք Ջիլավյան, Արմենակ Խաչատրյան, Լևոն Սաֆարյան), մյուսները՝ տնային կալանքի։

Իրավիճակին արձագանքելով՝ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնեց նաև, որ քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառած ոչ մի ոստիկանի անգամ մեղադրանք չի առաջադրվել։

Փաստացի 1 ամիս է ինչ քննություն է իրականացվում հունիսի 12-ի դեպքերով եւ որեւէ ոստիկան չի կանգնել պատասխանատվության առաջ:

Ու դատելով իրավիճակից՝ չի էլ կանգնի դատարանի առաջ: ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հանդիպում է ունեցել ոստիկանական համակարգի ներկայացուցիչների հետ ու հայտնել, որ իրենց կողքին է: Ավելին` մեզ հասած տեղեկություների համաձայն` վարչապետը այդ հանդիպման ժամանակ նաեւ անձամբ բանավոր հրահանգ է տվել ուժային կառույցների ղեկավարներին, որ որեւէ ոստիկանի որեւէ գործով չկալանավորեն:
Նա բացատրել է, որ եթե կալանավորման գնան, ապա ոստիկանների ոգին կկոտրեն, սակայն պետք չէ ոստիկաններին թեւաթափ անել: Ահա, հենց այս հրահանգի հետեւանքով` մինչ օրս ապրիլից մեկնարկած շարժման անդամների նկատմամբ բռնության դեպքով որեւէ ոստիկանի պատասխանատվության չեն կանչել:

Ք․ Մ․




Լրահոս