
Հուլիսի 17-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Շղարշիկ, ժամը 11:00-ին Կաթնաղբյուր և ժամը 12:00-ին Իրինդ բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:
Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։