Ելիսեյան պալատը հույս ունի ֆրանսիական նոր կառավարության արագ ձևավորման վրա, որը վայելում է հանրապետության բոլոր կողմնակիցների աջակցությունը։ Այս մասին ասված է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
«Նոր կառավարության շուտափույթ ձևավորման համար անհրաժեշտ է համախմբել հանրապետական բոլոր ուժերը նախագծերի և միջոցառումների շուրջ՝ ի շահ Ֆրանսիայի ժողովրդի»,-ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Գաբրիել Ատալի հրաժարականը՝ միաժամանակ նախարարներին հանձնարարելով զբաղվել ընթացիկ հարցերով մինչև նոր կաբինետի ձևավորումը։