
Goal.com հեղինակավոր պորտալը հրապարակել է «Ոսկե գնդակի» թեկնածուների թարմացված վարկանիշային աղյուսակը:
Առաջին տեղ է բարձրացել Իսպանիայի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին, որն օրերս դարձավ Եվրոպայի չեմպիոն: 28-ամյա Ռոդրին ճանաչվել էր նաև Գերմանիայում կայացած Եվրո-2024-ի լավագույն ֆուտբոլիստ։
Երկրորդ տեղում Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Ռեալի» մեկ այլ ներկայացուցիչ՝ անգլիացի Ջուդ Բելինգեմը:
Լավագույն տասնյակում, ըստ հերթականության, ընդգրկվել են նաև Դանի Կարվախալը, Լաուտարո Մարտինեսը, Տոնի Կրոսը, Կիլիան Մբապեն, Հարի Քեյնը, Ֆիլ Ֆոդենը, Նիկո Ուիլյամսը: