
Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշն» ընկերական հանդիպում է անցկացրել Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Վեսթ Հեմի» հետ: Խաղն ավարտվել է 2-2 հաշվով։
Առաջին խաղակեսից հետո «Ֆերենցվարոշը» հաղթում էր 2-0 հաշվով: «Վեսթ Հեմը» հաշիվը հավասարեցրել է 90-րդ րոպեին:
Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Էդգար Սևիկյանը չի ընդգրկվել հունգարական թիմի հայտացուցակում: