ՖՈՏՈ․ Փոխնախարար Արամ Մեյմարյանը մեքենաների առուծախով է զբաղված. հայտարարագրում անճշտություններ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի ժամանակ նախարարություններում հաստիքացուցակ էր, այժմ թիմ:
Ակամա շատ ճիշտ է բնորոշված Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքը, այսօրվա կառավարման համակարգի բարքերը` ՔՊ-ական լինի` միայն թե հեծանիվ քշել իմանա։ Մենք փորձեցինք պարզել Շրջակա Միջավայրի նախարարության հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատու, փոխնախարար Մեյմարյանի կենսագրությունը, այն բացակայում էր կայքում։ Փոխարենը Արամ Մեյմարյանի հայտարարագրից հասկացանք, որ հավանաբար ղազախական բում-ի ժամանակ ավտոյի «գործ է արել»՝ միաժամանակ խեղաթյուրելով վաճառած 2 մեքենաների ձեռքբերման ամսաթվերը։

Երբ 1998 թվականին Կարեն Դեմիրճյանին հարցրեցին իր թիմի մասին, նա պատասխանեց, որ չի պատրաստվում ֆուտբոլ խաղալ, հետևաբար չկա թիմ։ Այսօր կառավարությունում թիմը արդեն պաշտոնական իրողություն է։




Լրահոս