ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տուգանքները վճարել չի հաջողվում, «ՄՌՈՒ»-ներում հերթերն անտանելի են. ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում, ֆեյսբուքյան տարբեր խմբերում, վարորդները մեծ աղմուկ են բարձրացրել, որ չեն կորողանում վճարել մեքենաների տուգանքները։ Բանն այն է, որ հաղորդագրություն ստանալուց հետո, ոչ մի վճարային տերմինալ ցույց չի տալիս մեքենայի տուգանքները։ Ավելին՝ վարորդների գլխին պատուհաս են դարձել roadpolice.am կայքում գրանցվելուց հետո առաջացող հերթերը։ Էլեկտրոնային հերթագրման համակարգը ներդրվել էր Հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքը(ՄՌՈՒ) բարելավվելու համար, սակայն ոմանց հերթը տեղում չհաստատված է ցույց տալիս կամ պարզապես նույն ժամին գրանցված են լինում մի քանի անձ։

ՀՀ ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ մի քանի օր տեխնիկական խնդիր է եղել, որն արագ վերականգնվել է։ Այժմ որևէ խնդիր չկա։

Հիշեցնենք, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Կառավարությանը ներկայացրել էր նախագիծ և նշել, որ եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարի ճանապարհային երթևեկության խախտման համար սահմանված տուգանքի առնվազն 70 տոկոսը, մյուս կեսը կհամարվի վճարված:

Ավելին՝ նախարարը նշել էր, որ եթե քաղաքացին ծանուցումն ստանում է իր նշած էլեկտրոնային հասցեով եւ 15 օրում կատարում է վճարումը, ապա տուգանքի 50 տոկոսը վճարելով տուգանքը համարվում է ամբողջությամբ վճարված. «Ենթադրենք տուգանվել է 10 հազար դրամ, 20 տոկոս պակասը կազմում է 8 հազար դրամ: Հետո այդ 8 հազար դրամի 30 տոկոսը եւս չի վճարում»:

Խնդիրը կարգավորված է, բայց վարորդների ցասումը չի հանդարտվել, սրա մասին խոսում են համացանցում վարորդների կողմից արված հրապարակումները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս