ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բարձիթողի վիճակ ՀՀ-ում․ առանց գազ, ջուր և լույս 90-ականները հետ են վերադառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում օրեցօր մարդկանց հիշողությունը ավելի է թարմացվում 90-ականների հին շնչով, հատկապես հին սերունդը՝ «ֆլեշբեքեր» է որսում անցած ու գնացած օրերից։

Բանն այն է, որ մութ և ցուրտ 90-ական թվականները, որոնք համարվել են երջանիկ տարիներ, հիմա ոչ այնքան են երջանկացնում մարդկանց։

Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ գազ, ջուր և էլեկտրաէներգիա մատակարարող բոլոր ընկերությունները կոպտորեն խախտում և ոտնահարում են իրենց իսկ բաժանորդների իրավունքները։

Հանրապետության շատ հասցեներում այսօր, ինչպես նախորդ մնացած շաբաթների պես, լույս չի լինելու։

«ՀԷՑ»-ի փոխանցմամբ՝ կատարվում են պլանային նորոգման աշխատանքներ, սակայն բազմաթիվ քաղաքացիներ էլ նշում են, որ անգամ թեթև քամու դեպքում առանց հոսանքի են մնում և ժամանակն անցկացնում պարզապես մութ սենյակում։

Հետաքրքրականն այն է, որ այսօրվա իշխանությունը չափազանց հանդուրժող է գտնվում բոլոր այն ընկերությունների հետ, որոնք հանգիստ կերպով ոտնահարում են իրենց բաժանորդների իրավունքները։ Մինչ օրս որևէ հստակ քայլ չի ձեռնարկվել բոլոր այն ընկերությունների գործունեության հետ կապված, որոնց աշխատանքը բարձիթողի է և ամեն օր ավելի է ավելացնում դժգոհ քաղաքացիների քանակը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ոչ վաղ անցյալում ասում էր, որ հարկատու քաղաքացիները հերոսներ են, բայց փաստացի հիմա հարկատու քաղաքացիներին ամեն օր մի նոր տհաճ անակնկալ են մատուցում վերը նշված կերպով՝ հոսանքազրկելով, առանց ջրամատակարարման և գազամատակարարման թողնելով։

Աննա Սրապիոնյան




Լրահոս