Հունիսի 6-ին Գորիսում թունավորվել էին 7 հոգանոց ընտանիքի բոլոր անդամները, 4-ամյա երեխան մահացել էր:
Առողջապահության նախարարությունից ավելի ուշ հայտնել էին, որ 7 հոգանոց ընտանիք է` 5 երեխա, հայրը և մայրը։ Նրանցից մեկը` 4-ամյա փոքրիկը, արդեն «կլինիկական մահ» ախտորոշմամբ է հիվանդանոց ընդունվել, 9-ամյա երեխան ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան` սկզբում «Սբ. Աստվածամայր» ԲԿ, ապա «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։
ArmLur.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի ղեկավար Սամվել Լալայանն ասաց, որ ընտանիքը շատ նորմալ ընտանիք է:
«Աշխատող, չարչարվող ընտանիք են: Դեպքը պատահել է, ոչ ոք էլ չենք կարող իմանալ ինչ է եղել: Մի քիչ նեղություն քաշող ընտանիք են»:
Հարցին՝ թե դեպքից հետո հանդիպում ունեցել է ընտանիքի հետ, թե ոչ, նա ասաց, որ ընտանիքը հոգեկան ծանր վիճակում է հիմա:
Էմմա Մարտիրոսյան