ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Wildberries»-ը շատ է խանգարում մեզ, երիտասարդները խանութ չեն գալիս». ինչ գներ են Մալաթիայի շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մալաթիայի տոնավաճառի աշխատակիցները դժգոհում են՝ առևտուր չկա, երիտասարդներրը նախընտրում են Wildberries-ից ու այլ առցանց խանութներից հագուստ պատվիրել, ինչի պատճառով շուկաներում ու խանութներում առևտուրը գնալով մարում է։

Շուկայի վաճառողները պատմում են՝ երբեմն ստիպված են լինում ինքնարժեքից ցածր հագուստ դնել վաճառքի, որպեսզի առևտուրն ակտիվանա։

ArmLur.am-ը եղել է Մալաթիայի տոնավաճառում՝ հասկանալու, թե ինչ գներ են այնտեղ։
Կանացի հագուստ Մալաթիայի տոնավաճառում սկսվում է 10․000 դրամից, հասնում՝ 90,000 դրամի։
Պայուսակները՝ 5 հազարից 25,000 դրամի սահմաններում են։
Տղամարդու կոստյումները հասնում են մինչև 150․000 դրամի։

Շուկաներում սպառողները հիմնականում ավագ սերնդի ներկայցուցիչներն են, ովքեր նշում են՝ սիրում են ապրանքն իրենց աչքով տեսնել, շոշափել ու նոր գնել”

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս