
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանը զորք է տեղակայում Ուկրաինայի արևելյան սահմանի մոտ:
Նոր տեղեկությունների համաձայն՝ սահմանի մոտ արդեն կա 100 հազար զինվոր: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Անդրիյ Պարուբիյը Կիևից:
«Ռուսական զորքը ոչ միայն Ղրիմում է, այլև՝ ողջ Ուկրաինայի սահմանների երկայնքով»,- ասել է նա, տեղեկացնում է News Max-ը: