Լոռու և Տավուշի մարզերում սույն թվականի մայիսի 25-26-ը տեղի ունեցած աղետի հետևանքով տուժել են շատ քաղաքացիներ, որոշ մարդկանց բնակարաններ են անգամ վնասվել։
ArmLur.am-ը բազմիցս անդրադարձել է այս թեմային։
Հիշեցնենք, որ ՀՀ Լոռու մարզի մարզպետ Արամ Ղազարյանը նախորդ անգամ մեզ հետ զրույցում նշել էր, որ փոխհատուցումների առաջին փուլի փաթեթը համարյա պատրաստ է։
Այսօր տեղեկացանք, որ սույն թվականի հուլիսի 17-ից Ալավերդու համայնքապետարանում, Քարկոփ բնակավայրի մանկապարտեզի շենքում, Տաշիրի, Գյուլագարակի և Փամբակի համայնքապետարաններում ստեղծված աշխատանքային խմբերը կիրականացնեն դիմումների ընդունում՝ փոխհատուցման համար։
Աննա Սրապիոնյան