ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստան» խմբակցության պատգամավորի գործով դատավորը գնացել է որոշում կայացնելու․ ինչ է սպասվում Մհեր Սահակյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի գործով դատարանը գնացել է որոշում կայացնելու: Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի միջադեպով վճիռ կհրապարակվի: Ինչ է սպասվում Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին։

2023 թվականի մարտի 31-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում պատասխանել էր ամբարտավան պահվածք դրսևորած հանձնաժողովի նախագահին, որը պարծեցել էր, թե՝ ոնց ուզեմ, կխոսեմ, ապա բռունցքով հարվածել ՔՊ պատգամավորի ձախ հոնքին:

Քրեական գործը 2023 թվականի ապրիլի 25-ին մտել է դատարան, և Մհեր Սամվելի Սահակյանին մեղադրանք է առաջադրվել:
Այս գործով դատարան էին հրավիրվել ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավորներ Արփի Դավոյանը և Ալխաս Ղազարյանը ու հարցաքննվել:

Քնար Մանուկյան




Լրահոս