Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2025 թ. առաջնության որակավորման փուլի C լիգայի վերջին` 6-րդ տուրում, հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվել է Ռումինիայի թիմին։
Հայաստանի հավաքականից միակ գոլը 89-րդ րոպեին խփել է Տալինի «Արարատի» (Էստոնիա) կիսապաշտպան Վերոնիկա Ասատրյանը։
Մեր թիմը չորրորդ խմբում 6 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը և լքել հետագա պայքարը։ Խմբում 18 միավորով հաղթել է Ռումինիան, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է Բուլղարիան` 7 միավոր։ Ղազախստանը 4 միավորով վերջին 4-րդ տեղում է։
Հայաստանի հավաքականը 6 խաղում տարել է 2 հաղթանակ, կրել 4 պարտություն։