Նոր Սահմանադրության ընդունումը 2027թ-ից շուտ չի լինի․ առաջարկվում է հրաժարվել ԱԺ–ում կայուն մեծամասնության մասին օրենքի պահանջից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում առաջարկվում է հրաժարվել ընտրություններից հետո խորհրդարանում կայուն մեծամասնություն ձևավորելու սահմանադրական պահանջից: Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով, և ընտրական օրենսգրքով երաշխավորվում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը՝ տեղերի 54%-ը: Օրենսդրության համաձայն` եթե ընտրությունների արդյունքում կամ քաղաքական կոալիցիայի ձևավորման միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է ընտրությունների երկրորդ փուլ անցկացվել:

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը մշակել է հայեցակարգ, որով առաջարկվում է պահպանել կառավարման խորհրդարանական մոդելը, բայց հանել կայուն մեծամասնության հոդվածը և ներդնել սովորական համամասնական ընտրակարգ, որտեղ ընտրությունների երկրորդ փուլ չի նախատեսում։

ArmLur.am-ի հետ զրույցում Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտնեց, որ հանձնաժողովն այսօր ևս նիստ է արել։ Նրա խոսքով՝ նոր Սահմանադրության ընդունումը 2027թ-ի շուտ չի լինելու, իսկ քննարկումների ընթացքում մինչ օրս Սահմանադրության նախաբանին կամ անկախության հռչակագրին հղում չի արվել։

Դանիել Իոաննիսյանը նաև նշեց, որ այս գործընթացը դեռ երկար փուլեր ունի անցնելու՝ նախ՝ ԱԺ-ում պետք է քննարկվի, այնուհետև՝ դրվի հանրաքվեի։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս