
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն չի մեկնի ակումբի հետ ԱՄՆ նախամրցաշրջանային շրջագայության։
Ակումբը որոշել է ճանապարհորդելու փոխարեն նրան հանգիստ տրամադրել։ Կիլիանը օգոստոսի 7-ից կսկսի մինչմրցաշրջանային մարզումները նոր թիմակիցների հետ «Վալդեբեբասի» մարզաբազայում: Հաղորդվում է, որ ֆրանսիացին օգոստոսի 14-ին Վարշավայում «Ատալանտայի» դեմ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղին կլինի պատրաստ։
Մադրիդցիները հուլիսի 28-ին կմեկնեն ԱՄՆ և երեք ընկերական հանդիպում կանցկացնեն «Միլանի», «Բարսելոնայի» և «Չելսիի» հետ :