95-ը՝ 95-ի դիմաց. Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանակցային գործընթացի արդյունքում Ռուիսաստանն ու Ուլրաինան գերիներ են փոխանակել: Ինչպես հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, ուկրաինական գերությունից վերադարձվել է 95 ռուսաստանցի զինծառայող։

Ուկրաինական կողմին է վերադարձվել 95 ռազմագերի։

«Ռուս զինվորականների՝ գերությունից վերադարձի ժամանակ հումանիտար բնույթի միջնորդական մասնակցություն է ցուցաբերել Արաբական Միացյալ Էմիրությունները»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ

Ազատ արձակված զինծառայողները կտեղափոխվեն Մոսկվա՝ ՌԴ ՊՆ բուժհաստատություններում բուժման և վերականգնման նպատակով։

Հունիսի 25-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Մոսկվան և Կիևը գերիների փոխանակում են կատարել 90-90 ձևաչափով՝ ԱՄԷ-ի միջնորդությամբ։

Հունիսի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայում գերության մեջ է գտնվում 1348 ռուսաստանցի զինվորական, իսկ Ռուսաստանում է գտնվում Ուկրաինայի ԶՈՒ 6465 գերեվարված զինծառայող։

Մայիսի 31-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ԱՄԷ-ի միջնորդությամբ Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել 75-ը 75-ի դիմաց ձևաչափով, իսկ դրանից առաջ՝ փետրվարի 8-ին, կողմերը միմյանց վերադարձրել էին 100-ական գերու՝ կրկին ԱՄԷ-ի միջնորդությամբ:

Հունվարի վերջին 195 ռուսաստանցի ռազմագերի էր փոխանակվել 195 ուկրաինացի ռազմագերու հետ։




Լրահոս