Մինչ Ադրբեջանի ռեժիմը Վրաստանում գրեթե իր բոլոր աշխատողներին, սկսած դեսպանատնից, մինչև «Սոկարի» պահակներ, բաժանում է կարմիր պետհամարանիշներ, այդ նույն ժամանակ Հայաստանի իշխանությունը բացահայտ արշավ է իրականացնում Հայ Առաքելական եկեղեցու դեմ` զրկելով կարմիր համարանիշներից։ Այս մասին Թբիլիսիից ահազանգել է Վրաստանի Հայ Համայնք կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Միրզոյանը։
«Այդուհանդերձ, հայ բիզնեսմենները շարունակում են այդ համարանիշներով վարել մեքենաներ, և այստեղ հարց է առաջանում. ըստ Հայաստանի իշխանությունների` արդյո՞ք բիզնեսմեններն ավելի շատ են արել Հայաստանի և հայության համար քան Հայ Առաքելական եկեղեցին», – նշել է նա։